Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը
08.02.2017 | 19:52

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ` փետրվարի 15-28-ը, կանցկացվի «Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը», որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբելյանին:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Ս. Սմբատյանը:

Փառատոնի նպատակն է երկար տարիների պատմություն ունեցող հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նպատակ ունի կապ ստեղծել հայ կոմպոզիտորական արվեստի սերունդների միջև, արժևորել մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, հանրայնացնել, ներկայացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը:


Հարո Ստեփանյանը (1897-1966 թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ներդրել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ: Փառատոնի շրջանակում թվայնացվել են Հարո Ստեփանյանի չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք ունկնդրի դատին կներկայացվեն առաջին անգամ: Փառատոնը ներառում է սիմֆոնիկ և կամերային հինգ համերգ, որոնց ընթացքում ի թիվս շատ ստեղծագործությունների, կներկայացվեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Կկատարվեն Հարո Ստեփանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Հարություն Դելալյանի, Վարդան Աճեմյանի, Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակում հանդես կգան անվանի մենակատարներ, այդ թվում՝ դաշնակահար Նարե Արղամանյանը:


Փառատոնի բացման համերգը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, փակման համերգը` փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի կամերային համերգները կկայանան Արամ Խաչատրյան տուն-թանգարանում: Համերգների սկիզբը` ժամը 19:00-ին:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ